«Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյին շնորհավորելու համար»․ Արտակ Զաքարյան


14:42 , 11 օգոստոս, 2020

Լուկաշենկոն, խոսելով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018 թթ. հայկական իշխանափոխության (ոմանց կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են։

Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյին շնորհավորելու համար։ Հայաստանում նրանց «մարմնավորող» կերպարներն արդեն չեն թաքցնում դժգոհությունները։

Կարծում եմ, որ պատմաբաններն ապագայում բացահայտվող փաստերի ճնշման ներքո գալու են այն եզրակացության, որ 2018թ. ապրիլին Հայաստանի հանդեպ տեղի է ունեցել արտաքին քաղաքական դիվերսիա՝ այն, ինչը դեռևս չի հաջողվել իրականացնել Բելառուսում։