«Ինչո՞ւ է խոսքի հեղինակը սա համարում հեղափոխական արտահայտություն ու իր հետ բանակցող կողմից հորդորում ընդունել սա որպես բանաձև»․ Հայկ Մանասյան


11:24 , 11 օգոստոս, 2020

Ես՝ նեղ մասնագետ բժիշկ, փորացավից էն կողմ բան չհասկացող, դուք՝ կրթված միջազգայնագետներ, քաղաքագետներ, կառավարիչներ և այլն:

Բացատրեք խնդրեմ, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը՝ «Ղարաբաղյան հարցը պիտի ունենա այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»:

Վերծանեք այս խոսքը, որից հետո բացատրեք, թե ինչու է խոսքի հեղինակը սա համարում հեղափոխական արտահայտություն ու իր հետ բանակցող կողմից հորդորում ընդունել սա որպես բանաձև:

Եթե չասեցիք, ես եմ ասելու: Ու ոչ թե որովհետև բժիշկն ուրիշ անելիք չունի, այլ որովհետև, երբ լռում են դալբայոբները, խելքը գլխին մեկը պիտի որոշում կայացնի ու ճանապարհ ցույց տա: