Սլովակիան 3 ռուս դիվանագետների է արտաքսել երկրից


22:53 , 10 օգոստոս, 2020

Սլովակիայից երեք ռուս դիվանագետի են արտաքսում`լրտեսության մեջ կասկածի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը` հղում անելով պաշտոնյային, որի անունը չի հաղորդվում:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ նրանք երկիրը պետք է լքեն մինչև շաբաթվա վերջ: «Որոշումը կայացվել է վարչապետ Իգոր Մատովիչի նոր վարչակազմի կողմից», -ասվում է աղբյուրի հայտարարության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սլովակիայի ԱԳՆ-ն հաստատել է այդ լուրը Reuters գործակալությանը:

Ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը խոստացել է հայելային պատասխան տալ այդ որոշմանը: