Նավթի համաշխարհային գներն աճում են


18:19 , 10 օգոստոս, 2020

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են օգոստոսի 10-ի սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 1.33 տոկոսով՝ մինչև 41.77  դոլար մեկ բարելի դիմաց:

Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,99 տոկոսով՝ մինչև 44.84 դոլար՝ մեկ բարելի դիմաց: