Լիտվայի արտգործնախարար. Բելառուսում դժվար է ընտրություններն արդար, ժողովրդավարական եւ ազատ անվանել


17:39 , 10 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններն արդար չէին, իսկ քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց, որ պատրաստ է փոփոխությունների, հայտնում է Delfi-ն:

«Դժվար է ընտրությունները արդար, ժողովրդավարական եւ ազատ որակել, մենք ստիպված ենք ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ»,- երկուշաբթի ասել է նախարարը BNS-ին: Ըստ նրա` Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Լիտվան ավելի մեծ ուշադրություն կդարձնի մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ կամրապնդի համագործակցությունն ընդդիմության հետ:

«ԵՄ-ն նախազգուշացրել է, որ խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնությունն անընդունելի է, եւ Բելառուսը պետք է ուղիներ որոնի քաղաքացիական հասարակության շփվելու հետ: Ավաղ, մենք դա չտեսանք»,- հավելել է նախարարը: