Բելառուսի ՆԳՆ-ն հերքել են Մինսկում ցույցերի հետեւանքով զոհի մասին լուրերը


14:09 , 10 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ անցած գիշեր Մինսկում չարտոնված փողոցային գործողությունների ընթացքում մարդ մահացել է հայտնում է Sputnik-Բելառուսը- ը:

«Զոհեր չկան»,- Sputnik-ին հայտնել է Բելառուսի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան:

Ըստ նրա` ներկայումս տեղեկություններ են նախապատրաստվում այն մասին, թե քանի մարդ է ձերբակալվել Մինսկում եւ Բելառուսի մարզային քաղաքներում փողոցային գործողությունների ընթացքում:

«Այս տեղեկատվությունը շուտով կհրապարակվի»,- ասաց Չեմոդանովան: