Զինված հարձակում՝ Ալավերդիում. թալանել են ոսկյա զարդերի խանութը. shamshyan.com


13:38 , 10 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 10-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։