Ինչո՞ւ էին կնոջ ոտքերը կապում, որպեսզի փոքր մնա. Չինաստանի հերթական դաժան ավանդույթը (Photo)


21:30 , 10 օգոստոս, 2020

Նորաձևությունը միշտ առաջ է շարժվում և փոփոխվում է: Նախկինում նորաձև համարվող իրերը հիմա արդեն նորաձև չեն համարվում: 

Սակայն կան վայրեր, որտեղ հին սովորույթներն ու նորաձևությունը դեռևս պահպանվում են: Չինաստանում աղջիկների ոտքերը կտորներով կապում էին, որպեսզի դրանք չմեծանան:

Ընթացակարգը բաղկացած էր մի քանի փուլից և շատ ցավոտ էր: Այս սովորույթը կիրառում էին հինգ տարեկան սկսած։ Աղջիկների ոտքերը լվանում էին կենդանիների արյունով և բուսական խոտերի խառնուրդով՝ ոտքերը ճկուն և փափուկ դարձնելու համար: Այնուհետև երեխայի բոլոր մատները, բացի բութ մատից, ամուր սեղմում էին նրա ոտքին և ամուր կապում կտորներով:

Չնայած այն հանգամանքին, որ այդ ամենի արդյունքում աղջիկների մատները հաճախ կոտրվում էին, հետագայում նրանք ստիպված երկար քայլում էին, որպեսզի ոտքի մատները լավ սեղմվեն:

 

Ընթացակարգը կրկնում էին ևս 4 անգամ 4-5 տարվա ընթացքում, որի ընթացքում յուրաքանչյուր անգամ վիրակապերն ավելի էին ձգում՝ մի քանի անգամ անընդհատ կոտրելով ոտքերի մատներն ու ոսկորները: Նույնիսկ կան հատուկ արհեստավարժ ոտնաթաթի վիրակապողներ, որոնք, բացի ընթացակարգերը իրականացնելուց, նաև օգնում էին աղջկա ոտքերը խնամել: 

Ինչո՞ւ էին անում այդ ամենը

Պարզվում է, որ կնոջ փոքրիկ ոտքը նրա ամուսնու բարեկեցության նշանն էր, որը կարող էր իրեն թույլ տալ ոչ մի գործ չունեցող կինը:

Այսպիսի ոտքերի համար հատուկ կոշիկներ կային, որոնց պատրաստման համար անհրաժեշտ էր մի քանի ամիս:

 

Կոշիկները տարբեր էին՝ կախված կնոջ կյանքում տեղի ունեցած իրադարձությունից: Կանայք հավաքվում էին խմբերով և երկար ժամանակ անցկացնում կոշիկները զարդարելու համար, ինչը ցույց էր տալիս նրանց ճաշակն ու ընտանիքների հարստությունը:

Մեծ ուշադրություն էին դարձնում ոչ միայն ոտքերին, այլ նաև քայլքին:

Առաջին հերթին միայն արիստոկրատ ընտանիքի աղջիկների ոտքերն էին այսպես կապում: Նրանք մտածում էին, որ դա թույլ կտա իրենց լավ փեսացու գտնել: Եթե աղջկա ոտքը 10 սմ-ից փոքր էր, ուրեմն նա հաստատ հարուստ ամուսին կգտներ: Այս սովորույթը արգելվեց 1912 թվականին, սակայն դրանից չկարողացան հրաժարվել, և դա տևեց մինչև 1957 թվականը: