Գորիսում ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորում. կա երկու տուժած


12:10 , 10 օգոստոս, 2020
Օգոստոսի 10-ին՝ ժամը 09:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Դավիթ Բեկ-Մռավյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Վոլգա-2410» ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորում. կա երկու տուժած: