Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը


12:28 , 10 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 20 025 950 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 734 018-ի, բուժվել է 12 900 621 մարդ: 

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 5 199 444 դեպք, որից 165 617-ը՝ մահվան ելքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։