«Նիկոլի շվաքի տակ թաքնված սույն պարոնը, ով առանց Նիկոլի նույնիսկ 10 ձայն չի ունենա, այսօր հանդգնում է լկտի գնահատականներ տալ Հայաստանի երրորդ նախագահի հարցազրույցին». Վահան Բաբայան


10:39 , 10 օգոստոս, 2020

Սերժ Սարգսյանի տեսաուղերձի aftershock-ի տակ մնացել է նաև Անդրանիկ Քոչարյանը:

Նա երևի իր շեֆի վարած կիսագրագետ քաղաքականությունը, ինչը գրեթե նույն «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումն է հիշեցնում, փորձում է կապել երրորդ նախագահի վերջին բացառիկ տեսաուղերձի հետ:

Նիկոլի շվաքի տակ թաքնված սույն պարոնը, ով առանց Նիկոլի նույնիսկ 10 ձայն չի ունենա, այսօր հանդգնում է լկտի գնահատականներ տալ Հայաստանի երրորդ նախագահի հարցազրույցին, ով անկեղծ ներկայացնում է Ապրիլյան պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը:

Հ.Գ. Վաղը երանի եք տալու, որ մի լուսամուտ գոնե բաց լինի, որ տեղ ունենաք դուրս գալու ձեր փլուզվող թղթե բաստիոնից: