Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են


18:55 , 9 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

 Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։