17:39 , 8 օգոստոս, 2020168.am-ը գրում է․
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում հերթական հարկային արտոնությունն է տվել՝ այս անգամ «Իջևանի գինու, կոնյակի գործարանին»։
Ընկերությունը միանգամից ստացել է երկու արտոնություն՝ առաջինը վերաբերում է ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ներմուծման համար մաքսատուրքից ազատելու արտոնությանը։
Երկրորդ արտոնությունը վերաբերում է ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելուն։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր 201․7 մլն դրամի ներդրում, երեք տարվա ընթացքում ստեղծել 37 նոր աշխատատեղ` 140 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Նշենք, որ ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է գինու և կոնյակի պահպանման համար և չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ դրանք չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։