Հայաստանի շախմատի հավաքականը պատրաստվում է


16:49 , 25 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնություններին պատրաստվող Հայաստանի հավաքականն այս օրերին մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հավաքին մասնակցում են օլիմպիական չեմպիոններ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը: Օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով: