Որ տեսա՝ ամբողջ գիշեր նստել ու ինչ են մոգոնել, ծիծաղս հազիվ էր զսպել լինում․ Սուրեն Սահակյան


15:47 , 7 օգոստոս, 2020

«Ոստիկանության պրոֆեսիոնալիզմի մասին մտքերը հօդս են ցնդում իրականության հետ բախվելիս: Երեկ նկատվեց, որ Ամուլսարում դրա առաջին օրվա թեթև բախումից ոստիկանները որոշակի դասեր էին քաղել ու իբր ավելի լավ պատրաստվել հաջորդ օրվա ակցիային (ինչի դրսևորումը շատ ծիծաղաշարժ էր ինձ համար, որ տեսա՝ ամբողջ գիշեր նստել ու ինչ են մոգոնել, ծիծաղս հազիվ էր զսպել լինում : Ըստ տպավորությունների նրանք ոստիկանական բուֆեր ստեղծելով խնդիր էին դրել բացառել վարձու խմբի հետ ցուցարարների որևէ կոնտակտ և էդ բուֆերով երթևեկությունը կազմակերպել՝ հաշվի առնելով նախորդ օրվա կիլոմետրանոց խցանումը: Եթե չոր թվերով արձանագրենք, ակցիայի մեկնարկից ուղիղ մեկ ժամ անց ոստիկանությունը ստացավ նախանշվածի ճիշտ հակառակը՝ փակ փողոց, խցանում, բախում ցուցարարների հետ, 5 բերման ենթարկված, մեկ վիրավոր ցուցարար, ցուցարարների հետ հարգալից կոմունիկացիայի հնարավորության բացակայություն: Ու սա պատահական չի:

Ոստիկանության հետ շփումը քաղաքացու համար ասոցացվում ա պետություն-ինստիտուտի հետ հարաբերության հետ: Երևանից բերված ոստիկանական զորքերի հրամանատարը (փոխգնդապետ Ալոյան) հիշեցնում էր մի շարքային սոցիոպատի: Ակնհայտ էր նրա խորը ատելությունը շարժվող ամեն բանի նկատմամբ: Ցուցարարներին վերաբերում էր կարծես իր զորքին, օրենքի պահանջ ներկայացնելու, քաղաքացուն հասկանալի լեզվով նրա արարքներից բխող հետևանքների մասին իրազեկելու փոխարեն նա հրամաններ էր արձակում՝ դո´ւրս գալ երթևեկելի գոտուց, ա´ջ, ձա´խ, դադարեցնե´լ: Ոչ մի հարգանք իր իրավունքը իրացնող ցուցարարի նկատմամբ ու հակառակը՝ հարկադրանքի բիրտ մեթոդների կիրառման անհագ ձգտում: Դրա պատճառով էլ ամենասեղմ ժամկետներում իրավիճակը դուրս եկավ նրա հսկողությունից ու սպառնում էր լուրջ բախման վերածվել:

Ակնհայտ ա, որ ոստիկանությանը երբեք չեն սովորեցնում երևույթներին իրավունքի պրիզմայով նայել: Նույնիսկ բարձրագույն ղեկավարությունը, որ երբեմն իրավաբանական լավ կրթություն ունի, իրավունքը մշտապես ստորադասում ա օրենքին: Էս դեպքում կոմունիկացիան դատապարտված ա, եթե ոստիկանության դիմաց խուժան չի, այլ իր իրավունքը գիտակցած պահանջատեր քաղաքացի: Ոստիկանությունը, էս դեպքում, միշտ պարտվող ա լինելու թե´ գործնական, թե´ բարոյա-հոգեբանական առումով: Ու սա իմ, ձեր, մեր բոլորի պետության խայտառակությունն ա, ցավոք: Նման ոստիկանությունը նաև ունակ չի իր գործողությունների իրական հետևանքները վերլուծել ու ակնհայտ սխալ ճանապարհով չգնալ:

Մի առանձին խոսակցության նյութ ա ոստիկանության ֆիզիկական ու իրավական պատրաստվածության աստիճանը: Ոստիկանական զորքերում հավաքել են բուղայատիպ ուժեղների, որոնք երևի միայն բաց կռվի ժամանակ են ունակ առավելության հասնել դիմացինի նկատմամբ: Օրենքի ու իրավունքի ցանկացած հիշատակում նրանց արգելափակման, նիրվանայի վիճակ ա տեղափոխում: Ակցիաների առաջին օրը մի դեպքում մի նմանատիպ բուղա, մյուս դեպքում՝ 5 հոգանոց խումբ տենց էլ չկարողացան ինձ հեռացնել հավաքի վայրից, չնայած շատ չարչարվեցին դրա համար: Սա ուղղակի խայտառակություն ա Նոր Հայաստանի ոստիկանության համար, եթե հաշվի առնենք, որ առանձնապես չեմ էլ դիմադրել՝ ես ավելի փափուկ ուժեմ կիրառել ազատվելու համար, քան նրանք՝ բերման ենթարկելու:

Ընդհանրապես, ռեֆորմներ ասվածը թղթի վրա գրած սիրուն տեքստեր չեն ու սեմինարների փայլուն ելույթներ: Դա նաև գործնականում իրագործելու կարող ուժեր են պետք ներքևում: Ոստիկանության հրամկազմը պետք ա կրթության լուրջ կուրս անցնի էս առումով: Լավ, շատ երկար կգրեմ, եթե ամեն ինչը մանրամասնելու լինեմ: Առաժմ էսքանը: