«Առողջապահության նախարարությունը լուռ է, երբ պետք է խոսի, իսկ խոսելիս բացահայտ ապատեղեկատվություն է տրամադրում, ինչպես դա արեց կորոնավիրուսի պարագայում»․ Վահագն Վարագյան


14:18 , 7 օգոստոս, 2020
Առողջապահության նախարարությունը լուռ է: Լուռ է, ինչպես միշտ, երբ պետք է խոսի: Կամ խոսում է, բայց բացահայտ ապատեղեկատվություն տրամադրում, ինչպես դա արեց կորոնավիրուսի պարագայում: Հետևանքը տեսնում ենք՝ աղետ և խայտառակություն, որ 1000 մարդու կյանք խլեց: Նույնն ենք փաստում նաև Սևանի պարագայում։ Մեզ չտրամադրելով որևէ հետազոտության արդյունքներ՝ այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է ու ինչ-ինչ մարդկանց փող աշխատելու հնարավորություն տալը: Հիմքեր կան մտածելու, որ կանաչած Սևանի ջրի իրական վտանգները չեն ներկայացվել հանրությանը, որպեսզի իմքայլականների հետ ուղիղ կապ ունեցող շրջանակները Սևանի ափին բիզնես ծավալեն ու փող աշխատեն: Եվ այս ամենը՝ մեր ժողովրդի առողջության հաշվին: