Ինքնաբուխ ակցիաներ Երևանում՝ Ամուլսարի համար


18:10 , 6 օգոստոս, 2020

Այսօր մի քանի ինքնաբուխ ակցիաներ ենք նկատել, որ տեղի են ունենալու Երևանում։ Մեր նախաձեռնությունը չի կազմակերպել այսօր ակցիա Երևանում, մենք Ջերմուկում ենք, բայց ներկայացնում ենք ակցիաները, որոնց մասին իմացել ենք, կարող եք միանալ։

Ժամը 16։00-ին հավաքվում են Մաշտոցի պուրակի մոտ, գրառումը կատարել է օգտատեր Միքայել Մարգարյանը։
Ժամը 17։00-ին՝ Հանրապետության հրապարակից քայլերթ դեպի կառավարության շենք
(https://www.facebook.com/events/213007373472418/

Ժամը 19։00-ին հեծանիվներով երթ Ազատության հրապարակից (https://www.facebook.com/events/744813346355429/)

Եթե էլի միջոցառումներ կան, խնդրում եմ՝ գրեք, կճշտենք՝ արդյո՞ք սադրանք չէ, և կտեղադրենք։ Բոլոր միջոցառումներին մասնակցելիս նախաձեռնությունը կոչ է անում զերծ մնալ ոստիկանության հետ առճակատումներից, կրել դիմակ և հնարավորության սահմաններում պահպանել սոցիալական հեռավորություն։
https://www.facebook.com/saveAmulsar/posts/1986373464831229