Փաշինյանը կրթական նոր չափորոշիչների քննադատություններից էլ է տեղյակ, չափորոշիչներից էլ և համարում է դրանք իրենց ռազմավարությանը համահունչ. Անի Հովհաննիսյան


14:19 , 6 օգոստոս, 2020

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կրթական նոր չափորոշիչներն արտահայտում են իրենց ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:

Փաշինյանը տեքստեր հնչեցրեց այն մասին, թե իբր ուժեղ պետության, անվտանգության համար կարևոր չափորոշիչներ են մտածել՝ թուրքահաճո պատմություն, սեռական կյանքի վրա կենտրոնացվածություն, եսակենտրոնություն, ընտանիքի թուլացում և այլն, ու դա, ըստ Փաշինյանի, ուժեղ պետության համար է...)))))

Ինչևէ, էականն այն չէ, թե ինչ հեքիաթներ պատմեց... Զուտ արձանագրենք, որ Փաշինյանը կրթական նոր չափորոշիչների քննադատություններից էլ է տեղյակ, չափորոշիչներից էլ և համաձայն է, համարում է դրանք իրենց ռազմավարությանը համահունչ:

Սա փաստենք և շարունակենք թույլ չտալ մտնել մեր տներ՝ փորձելով խեղաթյուրել մեր երեխաներին: