«Նոր ալիք» մրցույթի իմ բացահայտումը


15:42 , 25 հուլիս, 2013

Երեկ գերագույն հաճույք ստացա՝ դիտելով «Новая волна»-ի առաջին օրվա հեռարձակումը: Ի՞նչ խոսք, մեր Մաշա Մնջոյանը բավականին հաջող հանդես եկավ, բայց օրվա իմ հայտնագործությունը ու ամենամեծ էսթետիկական հաճույք պատճառողը ոչ թե Մաշան էր, այլ տաղանդավոր կուբացի երիտասարդ Ռոբերտո Կել Տորրեսը, ով պարզապես ցնցեց իր ձայնով ու արտիստիզմով:
Անհամբեր սպասում եմ այսօրվա հեռարձակմանը, որպեսզի կրկին անգամ վայելեմ Տորրեսի կատարմամբ որևէ երգ:
Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են, պարզապես ԲՐԱՎՈ.