Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին


23:53 , 5 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Ամերիկյան Facebook ընկերությունը հայտարարել է իր Instagram սոցիալական ցանցի հիման վրա ամբողջ աշխարհում Instagram Reels ծառայության գործարկման մասին, որը նման է չինական TikTok հավելվածին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք ներկայացնում ենք Instagram Reels-ը՝ նոր ծառայություն Instagram-ում՝ կարճ ժամանցային տեսահոլովակներ ստեղծելու եւ դիտելու համար»,- ասված է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ: