«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 100 մլն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին


22:38 , 5 օգոստոս, 2020
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին:

50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելու, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու նպատակով: