Երբ հայտարարվում էր, որ համաճարակը նաև հնարավորություն է, դրանք միայն խոսքեր էին։ Գործնականում չարվեցին քայլեր, որոնք ճգնաժամը կդարձնեին հնարավորության աղբյուր։
Բերեմ մեկ օրինակ։
Ոսկու միջազգային գինը հատեց 2.000 դոլարի սահմանը:
Երբ գինը պլյուս/մինուս 1.700 դոլար էր (ապրիլին), մենք կանխատեսում էինք, որ առաջիկա ամիսներին գինը կլինի 2.000 և ավելի ու առաջարկում էինք ՀՀ պահուստները համալրել ոսկով։ Չարվեց։
Հայաստանի չստացված եկամուտները միայն այս մասով միլիոնավոր դոլարների են հասնում։ Սա կորսված հնարավորություն է, հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում։