«Հայաստանը պետք է այս դժվարին պահին, զորակցություն և ցավակցություն հայտնելուց բացի, մարդասիրական օգնություն ուղարկի Լիբանան». Վահան Բաբայան


09:47 , 5 օգոստոս, 2020

Հայաստանը պետք է այս դժվարին պահին, զորակցություն և ցավակցություն հայտնելուց բացի, մարդասիրական օգնություն ուղարկի Լիբանան:

Լիբանանը մի պետություն է, որտեղ նախքան 2006 թվականի պատերազմը ոչ պաշտոնական տվյալներով ապրել է մոտ 40-50 հազար հայ: Այս պահին Լիբանանի բնակչության 6.50%-ը հայեր են:
Մոտ 10.000 հայ աշակերտ է սովորում այնտեղի վարժարաններում:
Լիբանանը հայկական մեծ սփյուռքի գլխավոր օջախներից է, հոգևոր և եկեղեցական լրջագույն կենտրոն և մեր բարեկամ պետությունն է:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական Հայկազյան համալսարանը․ պատկերացրեք, թե դա ինչ է: