«Հայաստանի պետությունը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի իր պաշտոնակիցն ու առաջնորդը ոչ թե Արամ Ա կաթողիկոսն է, այլ Լիբանանի Հանրապետության նախագահը»․ Հայկ Մարտիրոսյան


09:12 , 5 օգոստոս, 2020

Հայաստանի պետությունը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի իր պաշտոնակիցն ու առաջնորդը ոչ թե Արամ Ա կաթողիկոսն է, այլ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:

Լավ է, որ զանգահարել է Վեհափառին, բայց ո՞վ է զանգելու և ցավակցելու Լիբանանի նախագահին: Վերջապես Բեյրութում բնակվող հայերը լիբանանցիներ են, և չի կարելի ազգային սկզբունքով կիսել ցավը: Դա ոչ միայն տգեղ է նայվում և անարդար է, այլև վիրավորական է Լիբանանի պետության և ղեկավարության համար:

Այս միակ զանգը, եթե այն միակն է (վարչապետն իր ստատուսում այս պահի դրությամբ գրել է միայն կաթողիկոսի հետ զրույցի մասին և եթե անգամ հետո զանգի ու այդ մասին հրապարակի, արդեն դիվանագիտական սխալը կատարված է լինելու), փոխանակ օգնի, վնասելու է հայ-լիբանանյան հարաբերություններին, որովհետև ստացվում է, որ այն Հայաստանի առաջնորդի միակ զանգն է եղել Լիբանան, իսկ Հայաստանը Լիբանանում միայն մեկ առաջնորդ է ճանաչում` իր հայրապետին: