Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ


22:19 , 4 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Բեյրութում  այսօր տեղի ունեցած ուժեղ պայթյունից հայ է մահացել: Այս մասին NEWS.am-ին  հայտնում են ԱԳՆ-ից:

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը»: