«Ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի, պնդում են՝ դա եղել է և լինելու է պայքարի հաջողության գրավականը»․ Ռուբեն Մելիքյան


13:23 , 4 օգոստոս, 2020

Ջերմուկցիները խիստ բարկացած են։ Գիշերը Լիդիանի անվտանգության ծառայությունը ապամոնտաժել և տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները՝ դրանց փոխարեն տեղադրելով սեփական տնակները։ Ջերմուկցիները պնդում են, որ իրենց տնակները Լիդիանի տարածքում ՉԷԻՆ, և ի հիմնավորումն՝ ներկայացնում են դատական ակտ։

Առավոտից ջերմուկցիները իրազեկում են հանգստացողներին այն մասին, որ ժամը 15:00-ին հավաքվելու են փոստի դիմացի հրապարակում՝ դեպի Ամուլսար ավտոերթ իրականացնելու համար։

Ջերմուկցիներին իրազեկելու կարիք չկա, որովհետև բոլորը իրազեկ են և բարկացած։

Միաժամանակ, բոլոր ինձ հանդիպած ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի՝ պնդելով, որ դա է եղել և լինելու պայքարի հաջողության գրավականը։