21:30 , 4 օգոստոս, 2020Աֆրիկայի շատ շրջաններում կնոջ գեղեցկությունը գնահատում են նրա կազմվածքով: Տղամարդիկ աշխատում են ամուսնանալ գեր կանանց հետ, քանի որ նրանք ավելի արագ են հղիանում ու հեշտ են ծննդաբերում: Նույնիսկ Չինաստանում հարսնացու ընտրելիս նայում են կոնքերի հաստությանը: Արևմտյան երկրներում ամեն ինչ այլ է, տղամարդիկ նախընտրում են նիհար կանանց: Սակայն այս բոլոր չափանիշները երբեք չեն վախեցրել կամ էլ բարդույթներ առաջացրել ԱՄՆ-ի բնակչուհի Միքել Ռուֆինելի մոտ:
Միքելը 39 տարեկան է և համարվում է ամենահաստ ու լայն կոնքեր ունեցող կինը: Դրանք ավելի քան 2.54 մետր են: Կինը շատ է հպարտանում իր կազմվածքով և հաճախ է ցուցադրում դրանք: Կազմվածքի համար խենթանում է կնոջ ամուսինը՝ Ռեջի Բրուքսը: 40-ամյա տղամարդը սիրում ու երկրպագում է կնոջը:

Միքելն ամեն օր 3 հազար կալորիա է ուտում, և ամուսինը դրանից բավական գոհ է: Շրջապատի մարդիկ անընդհատ հաճոյախոսություններ են անում կնոջը, բայց ոչ առանց կատակների ու քննադատությունների: Երբեմն նրան առաջարկում են կորցնել ավել քաշը, բայց ամերիկուհին հպարտորեն ասում է. «Ես այս մարմնում շատ լավ եմ զգում և չեմ պատրաստվում դիետա պահել»:
Աշխարհի ամենալայն կոնքը ոչ միայն մարդկանց ուշադրությունն է գրավում, այլև որոշ դժվարություններ է առաջացնում: Միքելը միշտ չէ, որ կարող է ուղիղ ճանապարհով անցնել դռան միջով, շատ դեպքերում նա սենյակ է մտնում թեքված: Այսպիսի կազմվածքի հարմար հագուստ գտնելը գրեթե անհնար է, իսկ ինքնաթիռում պետք է երկու տոմս գնել, ինչը մեծապես ազդում է ընտանիքի բյուջեի վրա: Միքելը չի օգտվում հանրային տրանսպորտից, և ավտոմեքենաները նույնպես նրան չեն համապատասխանում, հետևաբար նա շրջում է քաղաքում մեծ բեռնատարով:

Պետք է նշել, որ կինը հաջողության է հասել մոդելային կարիերայում, քանի որ մի շարք գործակալություններ հետաքրքրված են նրանով և հաճախակի հրավիրում են լուսանկարման: