Երկու հսկաների սիրո ողբերգական պատմությունը. նրանք աշխարհի ամենաբարձրահասակ զույգն էին (Photo)


22:30 , 3 օգոստոս, 2020

Յուրաքանչյուր մարդ արժանի է նորմալ կյանքով ապրելու և իր սերը գտնելու: Բայց հսկա մարդկանց համար դա այնքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, այս զույգին հաջողվեց հասնել հաջողության և երջանկության:

Աննա Հեյնինգ Սվոնի մայրը լույս աշխարհ բերեց իր երրորդ աղջկան. և՛ նա, և՛ իր ամուսինը սովորական հասակի մարդիկ էին, և ոչ ոք չէր սպասում, որ նրանք կարող են ավելի քան 7 կգ քաշով երեխա ունենալ: Բարեբախտաբար, ամեն ինչ շատ բարեհաջող ընթացավ, և դրանից հետ Աննան ունեցավ ավելի քան 10 քույր ու եղբայր:

Սակայն Աննան միշտ յուրահատուկ էր այդ մեծ ընտանիքում. 4 տարեկանում նա արդեն 137 սմ էր, իսկ 6 տարեկանում՝ մոր հասակին, 11 տարեկանում արդեն 188 սմ էր և 96 կգ: Տարիքի հետ միասին Աննան շարունակում էր աճել: Հասակը հասավ ռեկորդային 243 սմ-ի:

Կրկեսի աշխատանքը

Աննան կրթված կին էր, հետաքրքրվում էր գրականությամբ ու երաժշտությամբ և ուղղակի խենթանում էր սովորելու համար, այդ իսկ պատճառով էլ 1862 թվականին ընդունեց Թեյլոր Բարնումայի առաջարկը: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր և Նյու Յորք տեղափոխվելու հնարավորություն ստացավ, ամսական աշխատում էր 1000 դոլար և սովորելու համար ուներ բավականին շատ ժամանակ:

 

Աննան ելույթից առաջ դաշնամուր էր նվագում, հետո վոկալով էր զբաղվում: Մի անգամ նույնիսկ թատրոնում Մակբեթ է խաղացել:

Աղջկա կրկեսային կարիերան նույնպես լավ էր ընթանում: Շատ ժպտերես էր, կարողանում էր շփվել հանդիսատեսի հետ և երբեք հոգնած տեսք չուներ: Թվում էր, թե հասակը աղջկան չէր խանգարում, որպեսզի երջանիկ լիներ: 

Շատ նեղ պատուհաններ

1865-ի հուլիսի 13-ին սարսափելի հրդեհ բռնկվեց Բարնումի թանգարանում: Բոլոր աստիճանները կրակի մեջ էին, և Աննան չէր կարող դուրս գալ պատուհանից, ինչպես մյուս զոհերը: Նա պարզապես չէր կարողանում անցնել պատուհանի միջով, որը չափազանց նեղ էր նրա համար: Բարեբախտաբար, մոտակայքում վերամբարձ կռունկ կար, և այդ սարքով կարողացան դուրս բերել աղջկան դեպքի վայրից: Այս դեպքից հետո Աննան ժամանակավորապես գնաց ընտանիքի մոտ, որպեսզի ապաքինվի, բայց շուտով վերադարձավ և շրջեց կրկեսով: Եվ այնտեղ հանդիպեց իր սիրուն:

Սերը 

Աննայի մենեջերը, ով Մարտինին հանդիպել էր հյուրախաղերի ընթացքում, հիացած էր նրանով: Որոշեց, որ պետք է այս երկուսը հանդիպեն: Մարտինն ու Աննան սկսեցին միասին հանդես գալ որպես ամուսնական զույգ, և այդ շոուն մեծ հաջողություն ունեցավ: Նրանք առաջին հայացքից էլ սիրահարվել էին և 1871 թվականի հունիսի 17-ին ամուսնացան Լոնդոնում:

 

Ամուսնությունից մեկ տարի անց տուն հողատարածք գնեցին և սկսեցին իրենց տունը կառուցել: Տան պատուհաններն ու դռները բավականին լայն ու մեծ էին: Կահույքը նույնպես հատուկ պատվերով էր: 

Երկու դժբախտ պատահար

Աննան և Մարտինն ամուսնացած են եղել 17 տարի, բայց նրանց երջանկության ետևում կար ողբերգություն: 1872 թ.-ի մայիսի 19-ին ծնվեց Աննայի առաջնեկը՝ աղջիկ, որը ծննդյան մոտավորապես նույն պարամետրերն է ունեցել, ինչպես մայրը` քաշը` 8 կիլոգրամ 200 գրամ, հասակը` 68,6 սանտիմետր: Սակայն երեխան մահացած է ծնվել: Բայց դրանից հետո զույգը որոշեց կրկին փորձել:

Ամառային հյուրախաղերի ընթացքում Աննան նորից հղիացավ: Ծննդաբերությունը սկսվեց 1879 թվականի հունվարի 15-ին: Ծննդաբերության առաջին փուլը տևեց 36 ժամ: Բժիշկները միանգամից գործի անցան, որպեսզի փրկեն երեխային: 

Սակայն երեխայի գլուխն այնքան մեծ էր, որ անհնար էր դուրս բերել: Մի քանի բժշկի օգնությամբ ժամեր անց կարողացան դուր բերել երեխային: Միայն հունվարի 19-ին ավարտվեց ծննդաբերությունը, իսկ երեխան ապրեց 11 ժամ: Հասակը 76 սմ էր, իսկ քաշը՝ 10.5 կգ: Այս երեխան Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես ամենամեծ չափսերով երեխա, սակայն սա ծնողներին ոչ մի կերպ չէր կարող սփոփել: 

Այս դեպքից հետո նրանք այլևս չփորձեցին երեխա ունենալ: 

Աննա Բեյթսը մահացավ տուբերկուլյոզ հիվանդությւոնից 1888 թվականին՝ 41 տարեկանում: Իսկ ամուսինը կնոջ մահից հետո նորից ամուսնացավ, սակայն իրենից ավելի ցածրահասակ կնոջ հետ: Ապրեց 82 տարի, որը չափազանց շատ է այդ չափի մարդու համար: