19:30 , 3 օգոստոս, 2020Բոլորն ուղղակի հիացած էին, երբ հուլիսի 17-ին տեղի ունեցավ Բեատրիսի և Էդոարդու Մոցցի գաղտնի ու համեստ հարսանիքը:
Այդ ժամանակ ոչ ոք չհարցրեց, թե զույգն ինչու շտապեց ամուսնանալ, կարող էին սպասել պանդեմիայի ավարտին:
Բոլորը որոշեցին, որ սա իրոք սեր է, զույգի համար կարևոր չէ ճոխությունը, նրանք ուղղակի ցանկանում են հարաբերություններն օրինականացնել:

Այդ պահին մարդիկ կենտրոնացած էին Բեատրիսի կերպարի վրա: Եղիսաբեթ II-ը տվել էր իր թագը, որով ինքն ու իր աղջիկն էին ամուսնացել, չէր խնայել նաև թանկարժեք քարերով զարդարված զգեստը, որը նույնպես տվել էր թոռնուհուն:

Բայց ընտանիքին մոտ մարդիկ շշուկներ են տարածել: Պարզվում է՝ հարսանիքը վաղ կազմակերպելու մեկ այլ պատճառ կար: Հղիությունն իր դերակատարությունն է ունեցել, որպեսզի շուտափույթ հարսանիք կազմակերպեն:
New Idea-ն հայտնում է.
- Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մոցցին պետք է շտապեին հարսանիքի հարցում, քանի որ Բեատրիսը հղի է: Զույգն այդ մասին հայտնել է թագուհուն, և վերջինս էլ թույլատրել է հարսանիք կազմակերպել, չնայած որ խնջույքը պետք է լիներ պանդեմիայի ավարտից հետ: Չնայած որ Բեատրիսի հղիության մասին լուրն անսպասելի էր բոլորի համար, այնուամենայնիվ թագուհին ուրախ էր: Այժմ Բուքինգհեմյան պալատը պատրաստվում է այդ լուրը հայտնել աշխարհին, սակայն սպասում են նորապսակների վերադարձին:
Հիշեցնենք, որ Էդոարդո Մապելի Մոցցին նախկին ամուսնությունից տղա երեխա ունի, ով ապրելու է Բեատրիսի հետ միասին:

Հայտնի է նաև, որ Բեատրիսի քույրը՝ արքայադուստր Եվգենիան, հիմա նույնպես հղի է և սպասում է իր առաջնեկին: Այնպես որ քույրերի երեխաների տարբերությունը մի քանի ամիս է լինելու: