«Հեղափոխական խաբեություն. ինչպես ֆռացնել «պողոսին» և ձախողել պետական կառավարումը»․ Անդրանիկ Թևանյան


11:12 , 3 օգոստոս, 2020

Սկզբում Ռուսաստանին առաջարկվում էր ադապտացվել «թավշյա» հեղափոխությանը, իսկ հիմա «թավշյա» հեղափոխությունն է ադապտացվում Ռուսաստանին՝ «А теперь я Наташа» տարբերակով։ Երկու դեպքում էլ հիմնավորումը եղել է այն, թե իբր ինքնիշխանությունն ենք պաշտպանում։ Իրականությունը ճիշտ հակառակն է։

Սկզբում մեզ խոստացան փայլուն հարաբերություններ Ռուսաստանի հետ և խաղաղություն։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը պատմական մինիմում նշաձողն է արձանագրում 1991-ից սկսած։

Ինչ վերաբերում է խաղաղության ապահովմանը, ապա հակառակ ուղղությամբ ավելի շատ քայլեր են արվել։

Խոստանալ ու չանել։ Խոստանալ ու հակառակն անել։ Սրանք են «թավշյա» իշխանությունների բնութագրիչ կողմերը։ Ինչպես հասկանում եք, խոսքը միայն արագաչափերի մասին չէ։