Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 95 կրակոց․ ՊՆ


10:09 , 3 օգոստոս, 2020

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-ասված է հաղորդագրության տեքստում։

Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե թուրքական F16 կործանիչները մոտեցել են հայկական սահմանին։