«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը». Տիգրան Աբրահամյան


10:45 , 3 օգոստոս, 2020

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը։

Դա է պատճառը, որ զորավարժություններն ուղեկցվում են ընդգծված քարոզչական արշավներով, կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ, գեղեցիկ փաթեթավորված, ուռճացված ֆոտո-տեսանյութերով։

Այդուհանդերձ, այս ամենը որևէ ձևով չի նվազեցնում զորավարժության ռազմական սպառնալիքները։