«Հետաքրքիր է՝ ադրբեջանասեր սորոսականներին ո՞վ է իրավունք տվել որոշելու, թե ում ընտանիքում որն է ավելի լավ». Անի Հովհաննիսյան


09:22 , 3 օգոստոս, 2020

Հետաքրքիր է՝ ադրբեջանասեր սորոսականներին ո՞վ է իրավունք տվել որոշելու, թե ում ընտանիքում որն է ավելի լավ՝ հայրիշխանությո՞ւնը, մայրիշխանությո՞ւնը, թե՞ անիշխանությունը, որ մի հատ էլ այդ թեմայով իբր զեկույցներ, ուսումնասիրություններ են գրում, դասախոսություններ են կարդում:

Ո՞վ է իրավունք տվել սեփական սեռի հարցում չկողմնորոշված ինչ-որ մարդկանց գալու և քարոզներ կարդալու հայ հասարակությունում ընտանիքի ճիշտ մոդելի մասին:

Ո՞վ է իրավունք տվել, մարդու հիմնարար իրավունքները խախտելով, գնալու և խցկվելու մարդկանց ընտանեկան, անկողնային հարցերի մեջ: