Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները ստիպված են սեփական միջոցներով թանկարժեք դեղեր գնել


09:04 , 3 օգոստոս, 2020

Ինչպես գիտեք, վերջին 1 ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդ հազարավոր քաղաքացիներ բուժվում են տնային պայմաններում։ Ու քանի որ նրանցից շատերը թոքաբորբ են տանում, նրանց անհրաժեշտ է դեղորայք, ինչը չի տրամադրվում պետության կողմից։ Փոխարենը պետությունը հոգում է հոսպիտալացված հիվանդների կարիքները, այսինքն՝ հերիք չէ՝ թոքաբորբով տառապող բազմաթիվ քաղաքացիների չեն հոսպիտալացնում, դրան գումարած՝ չեն հոգում նրանց բուժման ծախսերը։

Ու էս ֆոնին հնարավո՞ր է հավատալ, որ մեր պետությունը պատրաստ է համաճարակի աշնանային սրացմանը։

Հարցը էսպես պետք է դրվի՝ կա՛մ հոսպիտալացնում եք, կա՛մ մեր վարակված հայրենակիցներին բուժում եք տանը պետության միջոցներով։ Չի կարելի այս դժվարին իրավիճակում ձեռքերը լվանալ և հաշվել մահվան դեպքերը։

Հ.Գ. Նկատեք, որ էստեղ բժիշկների մեղքը չկա, պետությունը չի տրամադրում միջոցներ։