Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել


16:36 , 2 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Փահլեվանյանը հայտնել է, որ իր հայրը ավտովթարի հետեւանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածը իրականում իր հոր մարմինը չէ:

Նա հայտնել է, որ դրա  հետ մեկտեղ նաեւ իրենից 450 ԱՄՆ դոլար են ապօրինի պահանջում՝ դին ճանաչելու, ինչպես նաեւ իրենց տալու համար: