Ֆրանսիական գյուղատնտեսական ֆերմայում բռնկված հրդեհի հետևանքով ողջ-ողջ այրվել է շուրջ 1700 խոզ


14:15 , 2 օգոստոս, 2020
Ֆրանսիայի հյուսիսարևմտյան Կոտ դ Արմոր շրջանում տեղակայված գյուղատնտեսական ֆերմայում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 1700 խոզ ողջ-ողջ այրվել է: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net  կայքը` հղում տալով France Bleu հրատարակությանը:

Ֆերմայում հրդեհը բռնկվել է լույս օգոստոսի 1-ի գիշերը, շինություններից մեկը այրվել է ամբողջությամբ, մյուսը` մասնակիորեն: Առաջին շինության մեջ գտնվել է շուրջ 1500 խոզ, երկրորդում, որը ավելի փոքր էր` շուրջ 800 գլուխ:

Պարբերականի տվյալներով` հրդեհը հաջողվել է հսկողության տակ վերցնել միայն տեղի ժամանակով 09:30-ին: