5 ամենամահացու ընկերությունները


14:48 , 25 հուլիս, 2013

Եթե այս ընկերությունները մարդիկ լինեին, ապա նրանք պետք է դատապարտվեին ցմահ բանտարկության: Փոխարենը նրանք շարունակում են մեծ հաջողությամբ հսկայական գումարներ վաստակել: Մարդկանց իրավունքների խախտումներ, սպանություններ, պատերազմներ, բնապահպանական աղետների և կենդանիների շահագործում, ահա սրանք են նրանց` փողի մեջ լողալու մեթոդները: Պատրաստվեք զզվանք վերապրելուն: 

1. Chevron

 1
 
Այս ցուցակում կան մի շարք խոշոր նավթային ընկերություններ, բայց Chevron-ն արժանի է առանձնահատուկ տեղի դժոխքում: 1972 - ից 1993թ. Chevron ընկերությունը (ապա TEXACO-ն) թափել է 18 միլիարդ գալոն թունավոր ջուր Էկվադորի արևադարձային անտառների վրա` առանց վերականգնման որևէ հնարավորություն թողնելու, ոչնչացնելով տեղացի ֆերմերների ապրուստըը և թունավորելով բնիկներին: Chevron-ը նաև բազմաթիվ աղտոտումներ է արել Ամերիկայում: 1998 թ.- ին Ռիչմոնդ քաղաքում, Կալիֆորնիա, հայց է ներկայացվել ընդդեմ Chevron-ի՝ կոյուղաջրերի անօրինական, անփույթ մաքրման և տեղական ջրային աղբյուրների աղտոտման համար: Նույն բանը կատարվեց Նյու Հեմփշիրում 2003 թ.-ին: Chevron-ը մեղավոր է մի քանի նիգերացիների մահվան համար, ովքեր դեմ էին այդ ընկերության կողմից շրջակա միջավայրի աղտոտմանը, որն օգտագործում էր Նիգերիայի դելտան: Chevron-ը վճարել էր տեղական ոստիկանությանը, որը հայտնի է մարդու իրավունքների խախտումներով, որպեսզի այն ճնշի բողոքի ակցիաները, և նույնիսկ ապահովում էր նրանց մոտոցիկլետներով և նավակներով: Զինվորականները կրակ էին բացել ցուցարարների վրա, ապա ամբողջովին այրել էին նրանց գյուղերը:

 
2. DeBeers

  1
Ադամանդները կնոջ լավագույն ընկերներն են, եթե միայն տեղյակ չլինես նրանց հայտնաբերման պատմության մասին: Այն ադամանդները, որոնք հայտնաբերվում են թեժ պատերազմի մեջ հայտնված երկրներում, անվանվում են նաև «արյունալի» կամ «կոնֆլիկտային ադամանդներ»: Մինչև 2000 թ., երբ ՄԱԿ - ը վերջապես դեմ դուրս եկավ այդ գործողություններից, DeBeers ընկերությունը գիտակցաբար ֆինանսավորում էր ռազմատենչ շարժումները Անգոլայում, Սիեռա Նևադայում և Կոնգոյում՝ փոխարենը ադամանդներ պահանջելով: DeBeers-ը մեղադրվում էր տարածքի «մաքրման» մեջ, որը նախատեսված էր ադամանդներ ստանալու համար` ներառյալ բնիկ ժողովուրդների բռնի հեռացումը, ովքեր ապրում էին այդ հողերի վրա հազարավոր տարիներ: Կառավարությունը այդ ցեղերին զրկեց ջրի աղբյուրներից, իսկ ովքեր ընդդիմանում էին, ահաբեկվում էին, տանջանքների ենթարկվում և նույնիսկ կախաղան հանվում:

 
3.   Tyson

 1
Նույնիսկ եթե Ձեզ չի հետաքրքրում կենդանիների հանդեպ սարսափելի վերաբերմունքը Tyson ընկերությունում, ինչի հիման վրա վավերագրական ֆիլմ էր նկարահանվել, ապա Դուք ստիպված կլինեք սարսուռ զգալ՝ իմանալով այս ընկերության անփույթ պահվածքի մասին շրջակա միջավայրի հանդեպ և տեղեկանալով մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև այն փաստի մասին, որ մի քանի անգամ TYSON-ն օգտագործել է աղիքային բացիլով աղտոտված տավարի միս՝ սննդամթերք պատրաստելու համար: Վերջերս ուսումնասիրությունները պարզել են, որ բոլոր խոշոր թռչնաբուծական արտադրանքներից ամենաշատ սալմոնիելա և կամպիլոբակտերիա պարունակվում է հենց Tyson-ի ապրանքի մեջ: Կարծես թե դա բավարար չէր, բայց Tyson ընկերությանը բազմիցս դատի են տվել անօրինաբար կոյուղաջրերը Տալսիի ոռոգման համակարգի մեջ լցնելու համար: Առաջին դատական հայցից հետո նրանք ուղղակի վճարեցին տուգանքը և շարունակեցին նույն գործողությունները: Tyson-ը պատճառ էր հանդիսացել ընկերության հարակից տարածքներում բնակվող մարդկանց ամոնիակով հիվանդանալու մեջ:
 

4.   Smith and Wesson

 1
Որպես ատրճանակների, այդ թվում նաև ավտոմատների խոշորագույն արտադրող, «Smith and Wesson»–ը անուղղակիորեն մեղավոր է հրազենային վնասվածքներից բազմաթիվ մարդկանց մահվան մեջ: Բայց դա վերաբերում է ոչ միայն ոստիկանության և պետական ​​ծառայությունների աշխատակիցներին, ում այդպիսի զենքեր են տրվում, այլև հանցագործներին և «դժբախտ պատահարների» մեջ հայտնվածներին: Հանցագործությունների ժամանակ առավել հաճախ օգտագործվող տասը տեսակի ատրճանակների ուսումնասիրության հիման վրա առաջին տեղը տրվել է Smith & Wesson.38 Special-ին, վեցերորդ և յոթերորդ տեղերը նույնպես գրավել են «Smith & Wesson»-ի ատրճանակները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ատրճանակներն առավել հաճախ օգտագործվում են հանցագործություններ կատարելու համար, քան ինքնապաշտպանության: Իհարկե, «մարդկանց սպանում են մարդիկ, այլ ոչ թե ատրճանակները»: Եվ հաճախ նրանք օգտագործում են «Smith and Wesson»-ը:


5.   Philip Morris

 1
«Philip Morris»-ը Միացյալ Նահանգներում ծխախոտի խոշորագույն արտադրողն է: Հայտնի է, որ ծխախոտը ծխողների մոտ քաղցկեղ է առաջացնում, ինչպես նաև բնածին արատներ` չծնված երեխաների մոտ, երբ հղի կինը ծխում է: Ծխախոտի ծուխը պարունակում է 43 հայտնի կանցերոգեններ և մոտ 4 հազար քիմիկատներ, այդ թվում`ածխածնի օքսիդ, ֆորմալդեգիդ, ջրածնի ցիանիդ, նիկոտին, ամոնիակ և մկնդեղ: