Քանի դեռ Հայաստանում պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների ներկայացուցիչները, Հայաստանը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի. Մարգարիտա Սիմոնյան


12:13 , 2 օգոստոս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Lenta.ru-ն իմ այս գրառման և Փաշինյանի արձագանքի մասին հոդված է գրել: Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում առանցքային պաշտոններ կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան Հանրապետությունը միջպետական հարաբերություններում կստեղծի լարվածության նորանոր կետեր, իսկ Մարգարիտա Սիմոնյանի պաշտոնը պաշտոնապես բացեց այդ խնդրի վարագույրը: Եվ Փաշինյանի կողմից նրա ակնթարթային արձագանքը միայն ամրապնդում է այդ ենթադրությունը»