Ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկները ժամանել են Աբխազիա


05:31 , 2 օգոստոս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ռուսաստանից առաջին զբոսաշրջիկները Աբխազիա են հասել սահմանների բացումից ընդամենը ժամեր անց։ Այս մասին, ըստ «Գազետա» կայքի հրապարակման, հայտնել է Հյուրանոցատերերի միության նախագահ Աստամիր Ախբան։

Ռուսաստանցիները ժամանել են հյուսիսային Գուդաութայի և Գագրայի շրջաններ, որոնք մոտ են ռուսական սահմանին ու դեռ խորհրդային տարիներից հռչակ են վայելել որպես լավ զբոսաշրջային ուղղություններ։

Գիլդիայի նախագահը, սակայն, դժվարացել է հայտնել Աբխազիա ժամանած ռուսաստանցիների կոնկրետ թիվը: