Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Արամ Մանուկյանին, իսկ Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել


14:09 , 1 օգոստոս, 2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ «մեր հայրենիքը կերտել է ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանը», իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել՝ կեղծ, հերքված փաստաթղթի հիմքով պնդելով, թե «Զորավար Անդրանիկին թուրքերին է հանձնել»:

Այսպես է լինում, երբ կրթության ոլորտը վերջնականապես տապալում ես, և բովանդակային քննադատություններին որևէ հակափաստարկ չունենալով, ամեն անգամ փորձում ես քաղաքականացնել սեփական ձախողումը: