Իրանցի հաքերների խումբը ստանձնել է Իսրայելի երկաթուղային հաղորդակցության համակարգի վրա հարձակումների պատասխանատվությունը


12:50 , 1 օգոստոս, 2020

Իրանցի հաքերների Cyber Avengers խումբը հայտարարություն է տարածել, որում ստանձնում է հուլիսի 14-24 ընկած ժամանակահատվածում Իսրայելի երկաթուղային հաղորդակցության համակարգի վրա հարձակումների իրականացման պատասխանատվությունը։

Հաքերական խումբը սպառնում է նաև հետագայում իրագործել նոր հարձակումներ, որոնք կարող են հանգեցնել Իսրայելում գնացքների բախման մի շարք միջադեպերի։