7 գործողություն, որոնք պետք է անել մինչ 40 տարեկանը. ապագա, որը կառուցում ես այսօր (Photo)


19:30 , 1 օգոստոս, 2020

Սկսեք հետևել այս խորհուրդներին հենց հիմա, որպեսզի հետո անցյալ վերադառնալու ցանկություն չլինի և չփոշմանեք չարած գործերի համար: 

Հոգ տարեք Ձեր մասին

Թվում է, որ երիտասարդության խենթ օրերը արդեն անցյալում են, ու հիմա կսկսեք նորմալ կյանքով ապրել: Սակայն կան շատ փոքր բաներ, որոնք կարող են փչացնել 40-ամյա Ձեր ինքնազգացողությունը: Անքնություն, նստակյաց կյանք, վատ սնունդ, օրական 5 բաժակ սուրճ, սրանք այն բաներն են, որոնք միանգամից կփչացնեն օրգանիզմը: Լավ կլինի օրական 7-8 ժամ քնեք, շատ բանջարեղեն ուտեք, ջուր խմեք և քայլեք:

Մի ծախսեք ողջ վաստակածը

Սկսեք ծերության համար գումար խնայել: Ամեն ամսյա աշխատավարձի 10% խնայեք: Դա կօգնի, որպեսզի պարտքեր չունենաք, ինչպես նաև պատրաստ լինեք ամեն բանի: Ոչ ոք չգիտեր որ 2020 թվականին մարդկանց մեծամասնությունը կկորցնի աշխատանքը վիրուսի պատճառով: 

Հարազատների հետ շատ ժամանակ անցկացրեք

40 տարեկանում կարող եք հիշել այն լավ ընկերոջը, ով հիմա միայն ծննդյան օրերին է հիշում Ձեզ: Մարդկանց ուշադրություն է պետք: Երբ միշտ զբաղված եք աշխատանքով, ուրեմն իմացեք, որ հարազատներին կորցնելու մեծ հավանականություն ունեք: Ժամանակ ու ուշադրություն հատկացրեք նրանց, ովքեր Ձեզ համար շատ կարևոր են ու հարազատ են: 

Սպորտով զբաղվեք

Ֆիզիկական ակտիվությունը թույլ կտա, որպեսզի ավելի երկար ու լավ ապրեք: Սպորտով զբաղվեք հիմա, որպեսզի 40-ից հետո լավ զգաք Ձեզ: Բացի առողջությունը, սպորտը թույլ է տալիս լինել խնամված և բարեկազմ: 

Մոտիվացիան չկորցնելու համար գտեք այնպիսի զբաղմունք, որը իրոք Ձեզ դուր է գալիս: Մի ստիպեք տառապել, քանի որ բոլորը յոգայով են զբաղվում: Արեք այն, ինչ սիրում եք: 

Այսօրվա գործը վաղվան մի թողեք

10 տարի անց ինքներդ Ձեզ շնորհակալություն եք հայտնելու, այն ինչ անում եք հիմա: Եթե ցանկանում եք լինել Փարիզում, ապա միջոց գտեք այնտեղ լինելու համար: Աշխատեք, գումար հավաքեք, որպեսզի մի օր կատարեք Ձեր երազանքը: 

Հիշեք, որ փոփոխություններից վախենալը նորմալ է: Սկսեք անել այն, ինչ Ձեզ համար կարևոր է: 

Հետևեք անվտանգությանը

Ամեն օր արևապաշտպան կրեմ օգտագործեք, զգույշ եղեք խոհանոցում, ամրագոտի կապեք, նույնիսկ եթե 1 կմ ճանապարհ եք գնալու: 

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Սակայն իմաստը այն է, որ պետք է միշտ ուշադիր ու հետևողական լինել առողջության ու կյանքի համար: 

Գտեք սիրած ոլորտը, բայց մի դադարեք զարգանալ

Որոշ մարդիկ 30 տարեկանում էլ դեռ չգիտեն թե ինչ են ուզում: Մարդիկ պրոֆեսիոնալներ են դառնում, երբ տարիներ շարունակ նույն գործով են զբաղվում, սակայն այդ ընթացքում չպետք է մոռանալ նոր բաներ սովորելու մասին: 

Տարիքը երբեք չի կարող խանգարել զարգանալուն և սովորելուն: Նոր լեզուներ սովորեք, նոր ուտեստներ պատրաստեք, ոճափոխություն կատարեք: