08:28 , 1 օգոստոս, 2020Բրիտանական Նյուքվեյ քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի ընթացքում այցելուների բացակայության հետևանքով ձանձրացած պինգվինների համար օճառային պղպջակների արձակման սարք են տեղադրել․ թռչունների արձագանքն այգու աշխատակիցները տեսանկարահանել և հրապարակել են ինսթագրամյան իրենց էջում։
Նշվում է, որ պինգվինների համար նվերն այգու հովանավորներն են գնել, որոնք առաջնորդվել են աշխատակիցների կազմած «ցանկությունների ցուցակով»։
Ինչպես հայտնել են կենդանաբանական այգուց, պինգվինները շատ հետաքրքրասեր թռչուններ են, այդ պատճառով էլ «գնահատել են» նվերը։ Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են պինգվինները վազում պղպջակների հետևից և փորձում բռնել դրանք։
View this post on Instagram