Ֆրանսիայում հնարավոր է բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր


05:31 , 1 օգոստոս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրի տարբեր շրջանների իշխանություններ կարող են բաց տարածքներում դիմակ կրելը դարձնել պարտադիր, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Նախարարը նշել է, որ այս որոշումը կարող է ընդունվել կախված տվյալ շրջանի համաճարակաբանական պատկերից: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը, կորանավիրուսի դեպքերի աճի ֆոնին, հասարակական վայրերում, այդ թվումъ փակ տարածքներում, դիմակ կրելը դարձրել էր պարտադիր: