Ավստրալիայում hամաճարակաբանական վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ


03:32 , 1 օգոստոս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Համաճարակաբանական վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ Ավստրալիայում: Մասնավորոպես` Վիկտորիա նահանգում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք, որից 112-ը՝ մահվան ելքով:

Նահանգի իշխանությունները զգուշացրել են, որ այս ցուցանիշները «չափից բարձր են», և վարակը վերահսկողության տակ առնելու համար կսհամանվեն կարանտինային նոր սահմանափակումներ: Այս մասին հայտնել է BBC-ն: