16:23 , 31 հուլիս, 2020
Այս անգամ Blognews.am-ի հետ իր կյանքի սկզբունքներով կիսվեց երգչուհի Մարբեյը:
Երբ հայելու մեջ եմ նայում, տեսնում եմ ինձ:
Ժամանակը շատ քիչ է ալարելու և թուլանալու համար:
Աններելի է դավաճանությունը:

Երջանիկ եմ, երբ արարում եմ:
Համբերատար եմ, քանի որ ունեմ նպատակ:
Մարդու մեջ առաջինը նկատում եմ գեղեցկությունը:
Ատում եմ հիասթափությունը:
Եթե կյանքիցս մի հատված կրկնեի, դա կլիներ սիրո առաջին թրթիռը:
Չարին պետք է պատասխանել իմաստությամբ:
Խենթանում եմ արվեստի գեղեցկությունից:

Ինձ համար հրաշք է, երբ ստեղծում ես:
Միշտ ձգտեք կատարելության:

Երբ փակում եմ աչքերս, երազում եմ:
Հիշում եմ, երբ առաջին անգամ բեմ բարձրացա:
Էներգիա եմ ստանում ամեն ինչից:
Հաղթանակ եմ համարում այս կյանքում լինել հարմոնիայի մեջ:

Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի