«Ես չեմ հիշում գեթ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ». Արման Աբովյան


12:15 , 31 հուլիս, 2020

Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի։

Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ», Ձեզ հետ ի՞նչ է կատարվում...

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին, և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ։

Այո՛, ես համարում եմ, որ Բագրատյան Սերգեյն այսքանից հետո նվազագույնն ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում, եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում․ իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից գետինը պետք է մտներ , այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ։