Նիկոլ Փաշինյանը գործի է դրել իր «ծանր հրետանի»-ներից մեկը․ «Փաստ»


09:37 , 31 հուլիս, 2020

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից եւ նշանակվեց շրջակա միջավայրի նախարար: Նշանակումն ինքնին անակնկալ համարել չի կարելի:

Սակայն ուշագրավ է, որ այս պարագայում գործ ունենք այն քիչ դեպքերից մեկի հետ, երբ նշանակումը, ըստ սոցցանցերում առկա տրամադրությունների, հիմնականում դրական է ընդունվել հանրության տարբեր շերտերի կողմից: