Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով


07:34 , 31 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Բրազիլիայի նախագահի տիկինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է  ТАСС-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը։

«Միշել Բոլսոնարուն այսօր՝ հուլիսի 30-ին, կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է»,- հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

Ներկայումս 37-ամյա առաջին տիկինը մեկուսացվել է և կլինի բժիշկների հսկողության ներքո։

Նախագահական ընտանիքից կորոնավիրուսով է վարակվել նաև Միշելի տատը։ Նրան հոսպիտալացրել են հուլիսի 1-ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրազիլիայի իշխանությունները որոշել են երկիր այցելությունները բացել արտասահմանցիների համար։