Աննա Մանուչարյանը չի նկարահանվի, թիմին միացել են Ժաննա Բուտուլյանը, Գոհար Հարությունյանը՝ դստեր հետ և այլք. փոփոխություններ «Դեպի ճամբարի» երկրորդ եթերաշրջանում


21:29 , 30 հուլիս, 2020

Tert.amLife-ը գրում է

«Արմենիա TV»-ի աշնանային եթերաշրջանում հեռուստադիտողները կրկին կտեսնեն «Դեպի ճամբար» հումորային նախագիծը, որի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն մի քանի օրից՝ Լոռու մարզում:

Նկարահանումներին ընդառաջ նախագծի պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը հարցազրույց է տվել Tert.am Life-ին, պատմել նոր եթերաշրջանի առաջին մանրամասներն ու բացահայտել դերասանական կազմում եղած փոփոխությունների մասին:

«Դեպի ճամբար»-ում այս տարի չի նկարահանվի դերասանուհի Աննա Մանուչարյանը: Գրիգորը նշեց, որ նրա հետ կապված որևէ խնդիր չկա, պարզապես Աննային անձնական պատճառներով համար չէր նկարահանվել այս եթերաշրջանում:

 

Նրա հերոսուհու փոխարեն ճամբարն ունի գեղարվեստական նոր ղեկավար, որին կմարմնավորի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը: Դերասանական կազմին են միացել դերասաններ Գուրգեն Սարգսյանը, Արթուր Մկրտչյանը, «Փափուկ խաղալիք» նախագծում իր առաջին քայլերն արած Իլոնա Մկրտչյանը և այլք:

Նախագծում իր դերասանական քայլերը կանի «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը, կնկարահանվի նաև Գոհարի միջնեկ դուստրը՝ Բիայնան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ